|
Զանգվածայնացման ծրագրին հավատարիմ մնալով և հաշվի առնելով Սիսիան քաղաքի
ՄԻԱԿ-ի համակիրների հետաքրքրվածությունը` Միացյալ Ազատական Ազգային
Կուսակցության քարտուղարությունը որոշում էր կայացրել Սյունիքի մարզային
ստորաբաժանում հիմնադրելու մասին:
Մայիսի 23-ին ՄԻԱԿ գլխավոր քարտուղարը, քարտուղարության և խորհրդի
անդամներ, ինչպես նաև ՄԻԱԿ կանոնադրական հանձնաժողովի նախագահը, մեկնել են
Սիսիան` հանդիպելու տեղացիների հետ, ներկայացնելու կուսակցության
ծրագրերը, նպատակները, ապագա քայլերը և մոտեցումները մի շարք խնդիրների
վերաբերյալ: Սիսիանի բնակիչները բավականին հետաքրքրված էին ՄԻԱԿ-ով,
ուղղեցին շատ հարցեր թե ներկա, և թե ապագա քայլերի մասին:
ՄԻԱԿ քարտուղարության կողմից լիազորված հանձնաժողովը անցկացրեց նոր անդամների ընդունելություն:
|