Միացյալ Ազատական Ազգային կուսակցությունը `ՄԻԱԿ-ը ապրիլի 8-ից մայիսի 9-ը նախաձեռնեց և իրականացրեց "Լեռնային Ղարաբաղ. Ճշմարտություն և փաստեր" խորագիրը կրող նախագիծը: Նախագծի հիմնական և ռազմավարական նպատակները ուղղված էին Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատմական հանգամանքների, ընթացքի և իրական փաստերի հանրայնացմանը, Ադրբեջանի ռազմատենչ և բացահայտ կեղծիքի վրա հիմնված քարոզչության հետևանքների չեզոքացմնաը, Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման գործում բազմաթիվ միջազգային, հասարակական, քաղաքական կազմակերպությունների և ազդեցիկ գործիչների ջանքերի մոբիլիզացմանը և նրանց հետ շարունակական հարաբերությունների ամրապնդմանը: Նախագիծն իրականացվում էր երեք փուլով: Առաջին փուլում ստեղծվեց աշխարհի բոլոր երկրների ազգային կառավարությունների, հեղինակավոր միջազգային ու հասարակական կազմակերպությունների ազդեցիկ և շահագրգիռ ներկայացուցիչների անվանական տվյալների բազա, մշակվեց և տարբեր լեզուներով թարգմանվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ամփոփ և համապարփակ նյութերը, զուգահեռ ձևավորվեցին նախագծին նպաստող տեղական ու հայկական լոբբինգով զբաղվող կազմակերպությունների, ֆորմալ ու ոչ-ֆորմալ խմբերի կոալիցիաներ: Երկրորդ փուլում արդեն ձևավորված տվյալների բազայում առկա անվանական հասցեներով նախաձեռնող խումբի անդամները Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին համապարփակ փաստաթութղն ուղղարկեցին աշխարհի տարբեր երկրներ: Երրորդ փուլում նախատեսվում է իրականացնել "Լեռնային Ղարաբաղ.Ճշմարտություն և փաստեր" ծրագրի արդյունքների ամփոփումը: |