ՄԻԱԿ-ի մամուլի ասուլիսը 21.04.07
2007թ. ապրիլի 21-ին Երեւանի Ջազզվե սրճարանում տեղի ունեցավ Միացյալ Ազատական Ազգային Կուսակցության մամուլի ասուլիսը, որին մասնակցում էին ՄԻԱԿ-ի համամասնական ցուցակում ընդգրկված թեկնածուները, մյուս անդամները եւ համակիրները:
Ասուլիսի ընթացքում ՄԻԱԿ-ի անդամները եւս մեկ անգամ ներկայացրին ՄԻԱԿ-ի ծրագիրը, կարգախոսները, ռազմավարությունը, ինչպես նաեւ կուսկացության առաջիկա անելիքները: Նշվեց, որ ՄԻԱԿ-ը լուրջ հայտ է ներկայացրել քաղաքական դաշտում եւ պատրաստվում է ամենահաջող ձեւով մասնակցել թե առաջիկա ԱԺ ընտրություններին, թե դրանից հետո ՀՀ-ում տեղի ունենալիք բոլոր քաղաքական գործընթացներին: