Մինսկում կայացած Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ծանրամարտի հավաքականը հերթական անգամ ապացուցեց, որ Եվրոպայում ուժեղագույններից մեկն է: Հայ ծանրորդները նվաճեցին 7 "մեծ" մեդալ: Ինչպես գրում է armsport.am-ը, նման քանակով մեդալներով հայ ծանրորդները Եվրոպայի առաջնություններից չէին վերադարձել:
Իսկ ահա ոսկիների առումով այս տարվա ելույթը լավագույնը չէր, քանի որ 2008թ. մենք ունեցել ենք միանգամից 4 չեմպիոն, այնինչ Բելառուսում Հայաստանի օրհներգը հնչեց 2 անգամ:Հատկապես ուրախալի է այն, որ Հայաստանի հավաքականը վստահ ելույթ ունեցավ իր ոչ մարտական կազմով: Տարբեր պատճառներով բացակայում էին առաջատար մի շարք ծանրորդներ: Մասնավորապես, Բելառուսում ասպարեզ դուրս չեկան Առաքել Միրզոյանը, Տիգրան Վ. Մարտիրոսյանը, Գևորգ Դավթյանը, Նազիկ Ավդալյանը, որոնք ոսկե մեդալների ռեալ հավակնորդներ են:
Tert.am
|