Հերթական տարածքային ստորաբաժանումը բացվեց Վայք քաղաքում: Միացյալ
Ազատական Ազգային կուսակցության քարտուղարությունը որոշում էր կայացրել
Վայոց Ձորի մարզային ստորաբաժանում հիմնադրելու մասին:
Հունիսի 13-ին ՄԻԱԿ գլխավոր քարտուղարը, քարտուղարության և խորհրդի
անդամներ մեկնել էին Վայք: Տեղի ակտիվի և ՄԻԱԿ համակիրների հետ հանդիպման
ժամանակ գլխավոր քարտուղարն ու քարտուղարության անդամները պատասխանեցին
բնակիչներին հուզող բոլոր հարցերին: |