Լոռու մարզի մարզկենտրոն Վանաձորում բացվեց ՄԻԱԿ-ի տարածքային ստորաբաժանում: Մոտ մեկ ամիս ՄԻԱԿ-ի Վանաձորցի համակիրների կողմից տարված հետևողական աշխատանքի արդյունքը չհապաղեց ստանալ իր գնահատականը ՄԻԱԿ-ի քարտուղարության կողմից. ի պատասխան Վանաձորից ստացված նամակի` ՄԻԱԿ-ի քարուղարության որոշմամբ հիմնադրվեց Վանաձորի տարածքային ստորաբաժանումը:
Օգոստոսի 16-ին Վանաձոր էին մեկնել ՄԻԱԿ-ի քարտուղարության անդամներ Արթուր Ղարագուլյանը և Գերասիմ Բարսեղյանը, Կանոնադրական հանձնաժողովի նախագահ Կարեն Մաթևոսյանը, նույն հանձնաժողովի անդամ Արամայիս Սահակյանը:
Նրանք հանդիպեցին Վանաձորի բնակիչների հետ, ներկայացրեցին կուսակցությունը, պատասխանեցին լոռեցիներին հուզող հարցերին:
Հանդիպման վերջում անցկացվեց անդամագրություն, ձևաորվեց 5 հոգուց բաղկացած խորհուրդ, խորհրդի նախագահ ընտրվեց Դավիթ Մադոյանը: