|
Հունիսի 22-ի ՄԻԱԿ-ի Ուրբաթ-Երեկոն ինչպես միշտ անցավ ուրախ եւ ընկերական մթնոլորտում, թեեւ մեզ հետ էին հյուրեր եւ համակիրներ, ովքեր առաջին անգամ էին այցելում ՄԻԱԿ եւ հետեւաբար քաջածանոթ չէին ՄԻԱԿ-ի անդամներին: ՄԻԱԿ-ի անդամները եւ հյուրերը մի պահ հիշեցին, որ հունիսի 22-ը Մեծ Հայրենական Պատերազմի առաջին օրն էր եւ գավաթներից մեկը բարձրացրին այդ տխուր առիթը նշելու համար:
|
|
Վերադառնալով մեր հյուրերին, կարելի է նշել, որ նրանց գերակշիռ մասը կազմում էին երիտասարդ կանայք, սակայն կային նաեւ տղամարդիկ: Մեր հյուրերից Տաթեւիկը, որն առաջին անգամ չէր մեզ հետ արդեն իսկ լուրջ մրցակցություն է ցուցաբերում ՄԻԱԿ-ի անդամ գեղեցկուհիներին, հատկապես սուր պայքար մղելով Նկար 9-ում պատկերված Թինա Գեւորգյանի եւ Ռուզաննա Կարապետյանի հետ, լուրջ նախադրյալներ ստեղծելով ՄԻԱԿ-ի մայիս ամսվա լավագույն անդամ ճամաչված Ինգա Հարությունյանին ձեռնոց նետելու համար:
|
|
Ուրբաթ օրը մեզ հետ էր նաեւ հեռավոր Շվեյցարիայից ժամանած մեր հայրենակից եւ ՄԻԱԿ-ի անխոնջ համակիր Թերեզան: Նա մեծապես նպաստեց ՄԻԱԿ-ի արտասահմանյան ներկայացուցչություններ հիմնադրելու քննարկմանը, ծանրակշիռ փատարկներ բերելով այդ կապակցությամբ:
Դե իսկ ինչ վերաբերում է ՄԻԱԿ-ի բուն անդամներին, ապա ինչպես միշտ փայլում էր Սերգեյ Թանթուշյանը: Նա բնականաբար մեծ պահանջարկ էր վայելում կանանց շրջանում մղելով ՄԻԱԿ-ի մյուս Սերգեյին` Վարդանյանին ծանր մտքերի գիրկը:
|
|
Իսկ ՄԻԱԿ-ի “հին” գվարդիան, օրինակ Արմեն Մարտիրոսյանը “Արմյանին” մականունով թեեւ ի վիճակի չէ լուրջ մրցակցել երիտասարդ Սերգեյների հետ, բայց համենայնդեպս պահպանում է հետաքրքիր զրուցակից լինելու ունակությունները: ՄԻԱԿ-ի ամենահարգված անդամներից մեկը` Զարուհի Արմաղանյանը կիսվեց իր նոր նախաձեռնությամբ ՄԻԱԿ-ի մյուս անդամների հետ: Նախաձեռնությունը վերաբերում է Հայ-Ֆրանսիական միջնակարգ դպրոց հիմնադրելուն: Ողջունելի գաղափար է, որին ՄԻԱԿ-ականները պատրաստակամություն հայտնեցին աջակցելու իրենց ուժերի ներածի չափով:
|
|
|
|
|
|
|