Հոկտեմբերի 3-ի "Ուրբաթ երեկոն" նվիրված էր Ժպիտի միջազգային օրվան: Ժպիտի միջազգային օրը (World Smile Day) հորինել է հայտնի "Սմայլիկ" լոգոյի նկարիչ Հարվի Բոլլը: Սմայլիկը ձեռք բերեց այնպիսի ճանաչում, որ յուրաքանչյուր տարի հոկտեմբերի 1-ին տոնում են Ժպիտի օրը: Այս տարի Ժպիտի Միջազգային օրը նշվում էր հոկտեմբերի 3-ին:
Երեկոյին ներկա էին ՄԻԱԿ-ի անդամները, համակիրներ և հյուրեր: Երեկոյի մասնակիցներն անմիջապես ինտեգրվեցին տոնական մթնոլորտին և միմյանց ժպիտներ նվիրելու հարցում ժլատ չգտնվեցին:
|