Կրկին ուրբաթ երեկոյան ՄԻԱԿ-ականները անց էին կացնում միասին: Գրասենյակը լի էր ՄԻԱԿ-ի անդամներով և ընկերներով: Գործուղումից վերադարձել էր Գլխավոր քարտուղարը` կուտակված հարցերի և տպավորությունների քննարկման լավ առիթ էր:
Սակայն այս ուրբաթ զրույցները, բացի սովորական քննարկվող թեմաներից, հիմնականում ծավալվում էին փոփ-արքա Մայքլ Ջեքսոնի մահվան շուրջ: ՄԻԱԿ-ականները ոչ թե սգում էին նրա կորուստը, այլ, ինչպես արտահատվել էր հանրահայտ MTV երաժշտական հեռուստաալիքը, "տոնում էին նրա ապրած ՄԵԾ և ՀԱՐՈՒՍՏ կյանքը":
Ինչպես միշտ լինում է "Ուրբաթ երեկոներին", ամբողջ ընթացքում բարձր տրամադրությունը մեր մշտական ուղեկիցն էր:
|