Հունվարի 11-ն անկասկած կարելի է համարել "ամենաքաղաքավարի" օրերից մեկը, քանի որ այսօր նշվում է Շնորհակալության միջազգային օրը:
Շնորհակալություն բառը առկա է աշխարհի բոլոր լեզուներում և մեծ նշանակություն ունի ցանկացած ժողովրդի մշակույթի համար: Այն քնքշանքի բանավոր արտահայտման ձև է, որը դրականորեն է անդրադառնում մարդկանց միջև հարաբերությունների և փոխհամաձայնության ձևավորման համար:
Շնորհակալական խոսքերն ունեն կախարդական նշանակություն առավել ևս երբ այդ խոսքերը բխում են անկեղծ սրտից:
Նրանց օգնությամբ մարդիկ միմյանց ուրախություն են պարգեւում, ուշադրություն ցուցաբերում եւ դրական էմոցիաներ են փոխանցում:
Շնորհակալական խոսքերը "շոյում" են մարդկանց լսողությունը եւ հանգստացնում:
ՄԻԱԿ-ը "Շնորհակալության միջազգային օրը" չէր կարող զերծ մնալ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել իր գաղափարակիրներին: