|
21.03.2009 |
Մարտի 21-ին կայացավ ՄԻԱԿ-ի Երրորդ հերթական համա•ումարը: Հավատարիմ մնալով կուսակցության որդե•րած •եղեցիկ ավանդույթին, այս ան•ամ ևս այն տեղի ունեցավ մայրաքաղաքից դուրս` Տավուշի մարզի Իջևան քաղաքում: Համա•ումարին ներկա էին նախապես ընտրված 120 պատվիրակներ, ինչպես նաև բազմաթիվ հյուրեր, հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ի ներկայացուցիչներ:
|
|
Իր հաշվետու զեկույցում գլխավոր քարտուղար Սամվել Ֆարմանյանը ներկայացրեց հիմնական ձեռքբերումները, անցնող տարին կուսակցության համար •նահատելով իբրև հասունացմնան տարի: Նա նշեց, որ ՄԻԱԿ-ի կայացումն այլևս անդառնալի է, հույս հայտնելով, որ այն ամենը, ինչ նա չհասցրեց իրականացնել այս տարվա ընթացքում, անպայմանորեն կիրականանա հաջորդ •լխավոր քարտուղարի պաշտոնավարման ժամանակ:
|
|
Հնչեցին ելույթներ Հայաստանի ներկա իրավիճակի մասին: Գերասիմ Բարսեղյանի ներկայացմամբ, Երկրորդ սերնդի բարեփոխումները չպետք է հետաձգվեն և իրականացվեն ինչ-որ քաղաքական պատեհ պահի: Դրանք մեր երկրի համար կենսական անհրաժեշտություն են և ուղղված են հասարակության արդիականացմանը և մեր քաղաքացիների կյանքի որակի բարձրացմանը:
Նաիրա Կարապետյանն իր ելույթում անդրադառձավ ներքաղաքական իրավիճակին, կարևորեց քաղաքական համակարգի կայացման խնդիրը, ինչպես նաև քաղաքական կուսակցություններում բնականոն սերնդափոխությունը և առաջադեմ քաղաքական մշակույթի ներդրումը, որը պետք է հիմնված լինի որոշումների կայացման կոլեգիալության, ներքին ժողովրդավարության սկզբունքների վրա: ՄԻԱԿ-ը լինելու է այլընտրանք քաղաքական դաշտում գործող կարծրատիպերին:
|
|
Վահան Բաբայանը բարձր •նահատեց ՀՀ Նախագահի վարած նախաձեռնողական քաղաքականությունը, փաստելով, որ այսօր ունենք լուրջ ձեռքբերումներ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման, ԼՂՀ հիմնահարցի կարգավորման, Հայաստան – Սփուռք համագործակցության ուղղությամբ:
Այնուհետև համագումարը ընտրեց նոր խորհուրդ (22 անդամ), քարտուղարություն (9 անդամ), կանոնադրական և վերստու•իչ հանձնաժողովներ:
|
|
Համագումարի ընդմիջմանը հրավիրվեց ՄԻԱԿ-ի նորընտիր խորհրդի առաջին նիստը: Նիստին մասնակցում էին խորհրդի 22 անդամներից 22-ը: Նիստի օրակարգում ներառված երկու հարցերը վերաբերում էին կուսակցության Գլխավոր քարտուղարի ընտրությանը և համագումարի քաղաքական հայտարարության նախագծի քննարկմանը:
Նորընտիր խորհրդի նիստում կուսակցության Գլխավոր քարտուղար Սամվել Ֆարմանյանը կարևորեց ներկուսակցական ժողովրդավարության առաջնայնությունը և կուսակցության բոլոր անդամների կողմից ղեկավար մարմիններում ռոտացիոն սկզբունքով ընտրվելու հնարավորությունը` ներկայացնելով ՄԻԱԿ-ի Գլխավոր քարտուղարի պաշտոնից իր հրաժարականը:
|
|
Կուսակցության նոր Գլխավոր քարտուղար խորհրդի կողմից ընտրվեց Արա Հովսեփյանը:
Կուսակցության նորընտիր քարտուղարը նշեց, որ այսօր ՄԻԱԿ-ն ամուր հիմքերի վրա կանգնած առաջադեմ կուսակցություն է: "Իմ նպատակն է նպաստել կուսակցության հետագա զարգացմանը, նրա ներքին ինստիտուտների վերջնական կայացմանը: ՄԻԱԿ-ը քաղաքական դաշտ պետք է բերի քաղաքական նոր մշակույթ: Այս կուսակցությունը միավորում է այն մարդկանց, ովքեր ձգտում են փոփոխությունների և ցանկանում են տեսնել նոր Հայաստան: ՄԻԱԿ-ը այն բացառիկ քաղաքական ուժն է, որ կարող է քաղաքական դաշտում իրականացնել սերնդափոխություն",- հավելեց նա:
|
|
Արա Հովսեփյանի խոսքով, առաջիկա տարին կուսակցության համար պետք է դառնա զանգվածայնացման տարի, որի արդյունքում կուսակցության և պետության համար պետք է ծնվեն նոր կադրեր, որոնք պետք է լինեն կուսակցության հիմնական հենարանը: Համագումարի ընթացքում տեղի ունեցավ նաև ՄԻԱԿ-ի բանաձևի նախագծի քննարկում և ընդունում:
Համագումարի ավարտից հետո տեղի ունեցավ ՄԻԱԿ-ի Գլխավոր քարտուղարի և քարտուղարության մամուլի ասուլիսը:
|
|
|
|
|