Հիմնվեց ՄԻԱԿ-ի ևս մեկ տարածքային ստորաբաժանում: Այս անգամ այցելությունը Լոռու մարզ էր: Միացյալ Ազատական Ազգային կուսակցության քարտուղարությունը որոշում էր կայացրել Լոռու մարզային ստորաբաժանում հիմնադրելու մասին:
Մայիսի 30-ին ՄԻԱԿ քարտուղարության և խորհրդի անդամներ, ինչպես նաև ՄԻԱԿ կանոնադրական հանձնաժողովի ներկայացուցիչ մեկնել են Սպիտակ: Երիտասարդների և ՄԻԱԿ համակիրների հետ հանդիպումն անցավ շատ ջերմ և մտերմիկ մթնոլորտում: