Հիմնվեց ՄԻԱԿ-ի ևս մեկ տարածքային ստորաբաժանում: Այս անգամ այցելությունը Լոռու մարզ էր: Միացյալ Ազատական Ազգային կուսակցության քարտուղարությունը որոշում էր կայացրել Լոռու մարզային ստորաբաժանում հիմնադրելու մասին:
Մայիսի 30-ին ՄԻԱԿ քարտուղարության և խորհրդի անդամներ, ինչպես նաև ՄԻԱԿ կանոնադրական հանձնաժողովի ներկայացուցիչ մեկնել են Սպիտակ: Երիտասարդների և ՄԻԱԿ համակիրների հետ հանդիպումն անցավ շատ ջերմ և մտերմիկ մթնոլորտում:
Հնչեցին
անկաշկանդ հարցեր, պատասխանները նույնպես համապատասխան էին: Սպիտակ քաղաքի
ակտիվ երիտասարդներին հատկապես ոգևորել էր Լոռու մարզի տարածքային
ստորաբաժանումը հենց իրենց հայրենի քաղաքում հիմնելը:
Ինչպես և մյուս
մարզային ստորաբաժանումներում, այնպես էլ Սպիտակ քաղաքում ՄԻԱԿ
քարտուղարության կողմից լիազորված հանձնաժողովը անցկացրեց նոր անդամների
ընդունելություն: