Զանգվածայնացման ծրագրին հավատարիմ մնալով և հաշվի առնելով Սիսիան քաղաքի
ՄԻԱԿ-ի համակիրների հետաքրքրվածությունը` Միացյալ Ազատական Ազգային
Կուսակցության քարտուղարությունը որոշում էր կայացրել Սյունիքի տարածքային
ստորաբաժանում հիմնադրելու մասին:
Մայիսի
23-ին ՄԻԱԿ գլխավոր քարտուղարը, քարտուղարության և խորհրդի անդամներ,
ինչպես նաև ՄԻԱԿ կանոնադրական հանձնաժողովի նախագահը, մեկնել են Սիսիան`
հանդիպելու տեղացիների հետ, ներկայացնելու կուսակցության ծրագրերը,
նպատակները, ապագա քայլերը և մոտեցումները մի շարք խնդիրների վերաբերյալ: