Հունիսի 13-ին Սիսիան քաղաքում անցկացվեց հերթական անդամագրությունը:
Կարգի համաձայն` տարածքային ստորաբաժանման անդամների թիվը 30-ի և ավելի
դեպքում տեղում ձևավորվում է տարածքային ստորաբաժանման գործադիր խորհուրդ
և ընտրվում է տարածքային ստորաբաժանման նախագահ:
Հերթական անդամագրումից
հետո Սիսիան քաղաքում ՄԻԱԿ անդամների թիվը 100 անց է, և տեղի ունեցած
ընտրությունների արդյունքում Սյունիքի տարածքային ստորաբաժանման նախագահ է
ընտրվել Սուրեն Վարդանյանը: