ՄԻԱԿ-ի երրորդ համագումարին նորընտիր գլխավոր քարտուղարի որդեգրած զանգվածայնացման ծրագիրը նոր թափ է առնում:
Ս.թ. հունիսի 27-ին Գավառ քաղաքում տեղի ունեցավ ՄԻԱԿ-ի Գեղարքունիքի
տարածքային ստորաբաժանման ընդհանուր ժողովը, որտեղ կանոնադրության
համաձայն կատարվեցին խորհրդի և նախագահի ընտրություններ:
Գեղարքունիքի տարածքային ստորաբաժանման նախագահ ընտրվեց Նելսոն Դովլաթյանը:
Նույն օրը ՄԻԱԿ-ի տարածքային ստորաբաժանումներ հիմնադրվեցին Գեղարքունիքի մարզի Մարտունի և Վարդենիս քաղաքներում: