ՄԻԱԿ-ի քարտուղարության որոշմամբ Շիրակի մարզում ևս ստեղծվեց տարածքային ստորաբաժանում: Հուլիսի 19-ին ՄԻԱԿ-ի գլխավոր քարտուղարը, քարտուղարության անդամներ Նաիրա Կարապետյանը, Վահան Բաբայանը և Արթուր Ղարագուլյանը, կանոնադրական հանձնաժողովի նախագահ Կարեն Մաթևոսյանը, ՄԻԱԿ-ի խորհրդի, ինչպես նաև Երևանի տարածքային ստորաբաժանման անդամներ Գյումրիում հանդիպեցին բնակիչների և համակիրների հետ: