ՄԻԱԿ-ի քարտուղարության որոշմամբ Շիրակի մարզում ևս ստեղծվեց տարածքային ստորաբաժանում: Հուլիսի 19-ին ՄԻԱԿ-ի գլխավոր քարտուղարը, քարտուղարության անդամներ Նաիրա Կարապետյանը, Վահան Բաբայանը և Արթուր Ղարագուլյանը, կանոնադրական հանձնաժողովի նախագահ Կարեն Մաթևոսյանը, ՄԻԱԿ-ի խորհրդի, ինչպես նաև Երևանի տարածքային ստորաբաժանման անդամներ Գյումրիում հանդիպեցին բնակիչների և համակիրների հետ:
|
Իր խոսքում գլխավոր քարտուղարը նշեց, որ ՄԻԱԿ-ը Գյումրիի հետ սերտ կապեր
ունի` ՄԻԱԿ-ի երկրորդ համագումարը տեղի է ունեցել Գյումրիում, ՄԻԱԿ-ի
նախկին գլխավոր քարտուղարը Գյումրիից է եղել: ՄԻԱԿ-ի
առանձնահտկությունների շարքում նշելով իրական ներքին ժողովրդավարությունը
և հավասար իրավունքները, հորդորեց ակտիվորեն ընդգրվել կուսակցական գործունեությանը: Հնչեցին ծանրակշիռ և արժեքավոր հարցեր, պատասխանները
նույնպես շատ անկեղծ էին:
Հանդիպման վերջում կատարվեց անդամագրություն:
Ի դեպ, նույն օրը Սպիտակի տարածքային ստորաբաժանումը ընտրել է խորհուրդ և նախագահ: Նախագահ է ընտրվել Էդիկ Էհտիբարյանը:
|