Ավարտվեց ՄԻԱԿ-ի անդամների առաջնորդական և քաղաքական հմտությունների զարգացման դասընթացը: Շուրջ 3 ամիս տևող այս դասընթացների ընթացքում երիտասարդները ուսւումնասիրում էին երեք հիմնական թեմաներ` առաջնորդական հմտություններ, քաղաքագիտության հիմունքներ և PR. Տեսական ստացված գիտելիքները ստուգվում էին գործնական դասերի ժամանակ, յուրաքանչյուր թեմայի ավարտից հետո անց էր կացվում ստուգողական աշխատանք: Իսկ հիմնական քննական աշխատանքի արդյունքների հիման ՄԻԱԿ-ի կողմից դասընթացների մասնակիցներին շնորհվեցին վկայագրեր:
|
Վկայագրերի հանձման օրը ՄԻԱԿ-ի Գլխավոր քարտուղար Արա Հովսեփյանը, ամփոփելով դասընթացների արդյունքները, հետաքրքրվեց մասնակիցներից, թե ինչպիսի առաջընթաց է գրանցվել իրենց մոտ, արդյոք անհրաժեշտ էր այս դասընթացի կազմակերպումը և պետք է այն դարձնել շարունակական թե ոչ: Ստանալով միանշանակ դրական արձագանքներ, Գլխավոր քարտուղարը հույս հայտնեց, որ անպայմանորեն կլինեն առիթներ, որտեղ նրանք կունենան հնարավորություն կիրառելու ստացված հմտություններն ի շահ ՄԻԱԿ-ի:
|
Դասընթացարավար, ՄԻԱԿ-ի Արտաքին և հանրային կապերի գծով քարտուղար Նաիրա Կարապետյանը, շնորհակալություն հայտնելով դասըթնացի մասնակիցներից, խոստացավ առաջիկայում կազմակերպել ՄԻԱԿ-ի անդամների համար "Բանավեճի ակումբ" ուր նրանք հնարավորություն կունենան ոչ միայն արտահայտել իրենց տեսակետները քննարկվելիք հարցերի շուրջ, այլև կիրառել հասարակական խոսքի և բանավեճի արվեստի նոր հմտությունները:
|