ՄԻԱԿ-ի ամդամների քաղաքական պատրաստվածության և իրազեկման բարձրացման նպատակով ՄԻԱԿ-ականների համար պարբերաբար կազմակերպվում են հանդիպումներ, քննարկումներ և դասընթացներ:
Հոկտեմբերի 5-ին մեկնարկեց նոր դասընթացների սկիզբը` "Երիտասարդության մասնակցությունը ընտրական գործընթացին" թեմայով, դասընթացավարը ՄԻԱԿ-ի անդամ, գիտությունների թեկնածու, ընտրական բնագավառում մասնագիտացած Ատոմ Մխիթարյանն է:
|
Առաջին հանդիպումն անցավ նյութի ներկայացման, շատ ակտիվ և բուռն քննարկումների, հարցուպատասխանների մթնոլորտում: Մեծ էր հետաքրքրվածությունը ընտրական գործընթացի պատմության, կազմակերպման և անցկացման վերաբերյալ: Հավաքվածների մեծ մասը ըտրականան գործընթացի մասնակցի փորձ չունեին, ուստի և թեման նրանց համար նոր էր և հետաքրքիր:
Հիշեցնենք, որ այս թեմայով հաջորդ դաընթացը տեղի կունենա չորեքշաբթի օրը, հոկտեմբերի 7-ին, ժամը 18.00-ին ՄԻԱԿ-ի կենտրոնական գրասենյակում:
|