Հուլիսի 6-ին տեղի ունեցավ ավանդական "Ուրբաթ երեկոն": Այս անգամ էլ երեկոն անցավ առանձնակի ջերմության մթնոլորտում` մեծ թվով համակիրների և հյուրերի մասնակցությամբ:
ՄԻԱԿ-ի նկատմամբ հանրային աճող հետաքրքրություններն իրենց արտացոլումն են ստանում նաև ուրբաթ երեկոների ժամանակ: Այս երեկո ՄԻԱԿ-ի պատվավոր հյուրերի շարքում կարելի էր տեսնել Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին:
Այս անգամ էլ երեկոն աչքի ընկավ կուսակցության անդամների, հյուրերի մեծ աշխուժությամբ, որն արտահայտվում էր տարբեր հարցերի շուրջ բուռն քննարկումներով, զանազան տեղեկատվությունների փոխանակումով եւ պարզապես հաճելի շփումներով:
|