ՄԻԱԿ-ը ձեռք բերեց ևս մեկ նոր մարզային ստորաբաժանում: Միացյալ Ազատական Ազգային կուսակցության քարտուղարությունը որոշում էր կայացրել Գեղարքունիքի մարզային ստորաբաժանում հիմնադրելու մասին:
Հունիսի 6-ին ՄԻԱԿ քարտուղարության և խորհրդի անդամներ, ինչպես նաև ՄԻԱԿ կանոնադրական հանձնաժողովի ներկայացուցիչ մեկնել են Գավառ: Բնակիչների և ՄԻԱԿ համակիրների հետ հանդիպումն անցավ շատ հետաքրքիր` հուզող հարցերը բազմաբովանդակ էին: