ՄԻԱԿ-ի տարածքային ստորաբաժանում Գեղարքունիքի մարզում
ՄԻԱԿ-ը ձեռք բերեց ևս մեկ նոր մարզային ստորաբաժանում: Միացյալ Ազատական Ազգային կուսակցության քարտուղարությունը որոշում էր կայացրել Գեղարքունիքի մարզային ստորաբաժանում հիմնադրելու մասին:
Հունիսի 6-ին ՄԻԱԿ քարտուղարության և խորհրդի անդամներ, ինչպես նաև ՄԻԱԿ կանոնադրական հանձնաժողովի ներկայացուցիչ մեկնել են Գավառ: Բնակիչների և ՄԻԱԿ համակիրների հետ հանդիպումն անցավ շատ հետաքրքիր` հուզող հարցերը բազմաբովանդակ էին:
Մյուս մարզային ստորաբաժանումների օրինակով, այստեղ ևս ՄԻԱԿ
քարտուղարության կողմից լիազորված հանձնաժողովը անցկացրեց նոր անդամների
ընդունելություն: Այսպիսով, ՄԻԱԿ զանգվածայնացման ծրագիրը կյանքի է
կոչվում բավականին արագ տեմպերով: