Ուրբաթ 13-ը` չնայած բոլոր սնահավատությունների անցավ բավականին ուրախ: Երեկոյի լավ տրամադրությունը ստեղծվեց շնորհիվ ՄԻԱԿ-ի համակիր սաքսոֆոնահար Հարություն Հարությունյանի, ով նվագում էր բոլորի կողմից սիրված հին ու նոր մեղեդիներ: Հաճելի երաժշտության ներքո երեկոյի մասնակիցները քննարկում էին մերօրյա իրադարձություններն ու երկրում տիրող իրավիճակը:
|