Միացյալ Ազատական Ազգային Կուսակցության Իջևանի տարածքային ստորաբաժանման նախագահ Միքայել Մարտիրոսյանն նշանակվել է Տավուշի մարզպետի օգնական: ՄԻԱԿ-ի Իջևանի բջիջի ակտիվ աշխատանքը բարձր գնահատականի է արժանացել մարզպետի կողմից, և Միքայել Մարտիրոսյանին առաջարկվել է զբաղեցնել վերոնշյալ պատասխանատու պաշտոնը` կիրառելով ՄԻԱԿ-ականին հատուկ աշխատասիրությունը, եռանդը և նախաձեռնողականությունը:
ՄԻԱԿ-ը հպարտորեն շնորհավորում է Միքայելին, մաղթում նրան հավատարիմ մնալ իր ջանասիրությանը, ունենալ նորանոր աշխատանքային վերելքներ, որևէ ջանք չխնայել Տավուշի զարգացմանը միտված ծրագրերի նախաձեռնման և իրականացման մեջ:
|