"ՄԻԱՍԻՆ" երիտասարդական շարժումը 3-րդ տարին անընդմեջ կազմակերպում է համահայկական երիտասարդական ֆորում-ճամբար:
"ՄԻԱՍԻՆ 2011" կրթական ֆորումը անցկացվել է 3 հոսքով, որին մասնակցել են 1500 երիտասարդ:
Այս տարի ֆորումը հարստացել էր նաև բովանդակային և ծրագրային առումով: Մասնակիցները ոչ միայն հնարավորություն են ունեցել տեղում զարգացնելու իրենց բիզնես գաղափարները և կազմելու նորարական նախագծեր, այլ նաև լսել են դասախոսություններ և մասնակցել են գործնական պարապմունքներ գյուղատնտեսության, մասսայական միջոցառումների կազմակերպման ոլորտում:
Այս ամենից բացի ներկայացվել է նաև սպորտային ծրագիր, որը ևս հագեցած է եղել բազմաբնույթ խաղերով և մրցույթներով: Օրվա ավարտը նշմարվել է հայ էստրադայի աստղերի համերգներով: Ֆորումի մասնակիցներին այցելել են նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը և մի շարք պաշտոնատար անձինք:
|