Միացյալ Ազատական Ազգային Կուսակցությունն 3 տարեկան է: Քաղաքական դաշտում
նոր որակ ստեղծելով` ՄԻԱԿ-ն այսօր հպարտորեն կարող է փաստել, որ հավատարիմ
է մնացել ի սկզբանե իր առջև դրված նպատակին: 3 տարիների ընթացքում նա էլ
ավելի է հզորացել, համալրել շարքերը, ընդլայնվել` ստեղծելով ամուր
կառույցներ մարզերում, և այս ամենը մեկ գլխավոր նպատակի` Հայաստանի
արժանավայել ապագայի ապահովման համար: Համեմատաբար երիտասարդ
կուսակցություն հանդիսանալը չի խանգարում ՄԻԱԿ-ին ներկայանալ առողջ և
մրցունակ գաղափարներով և իրականացնել բազում ծրագրեր:
|