|
ՄԻԱԿ-ի գաղափարաքարոզչական հարցերով հանձնախումբը շարունակում է արտագնա
հանդիպումների շարքը ՄԻԱԿ-ի տարածքային կառույցներում: Հերթական
հանդիպումը` մարտի 27-ին "ՄԻԱԿ-ի գաղափարաքարոզչական
առաջնահերթությունները" թեմայով քննարկում ֆորմատով կազմակերպվեց Իջևանում`
կուսակցության տեղական կառույցի նորաբաց գրասենյակում (ղեկավար` Միքայել
Մարտիրոսյան), խորհրդի անդամների, ակտիվի և ՄԻԱԿ համախոհների
մասնակցությամբ:
|
|
Այս հանդիպումը պլանավորված միջոցառումների շարքից էր, որոնց հիմնական
նպատակը կուսակցության գաղափարախոսության առանցքային դրույթների վերաբերյալ
ՄԻԱԿ-ի անդամներին ու համակիրներին համակողմանի իրազեկումն ու մեր երկրի
համար կենսական նշանակություն ունեցող խնդիրների վերաբերյալ ՄԻԱԿ-ի
դիրքորոշումների ներկայացումն էր:
Քննարկմանը ներկա էր նաև ՄԻԱԿ-ի Գլխավոր քարտուղար Արա Հովսեփյանը:
|
|
Քննարկումը վարեց ՄԻԱԿ-ի գաղափարաքարոզչական հարցերով քարտուղար Գերասիմ
Բարսեղյանը: Քննարկվող հարցերը վերաբերում էին հայ-թուրքական
հարաբերություններին, ԼՂ հիմնահարցի կարգավորման վերաբերյալ ՄԻԱԿ-ի
դիրքորոշմանը, երկրորդ սերնդի բարեփոխումների գաղափարին, համայնքների
հավասարաչափ զարգացման, գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրային
դրույթներին, ինչպես նաև ՄԻԱԿ-ին քաղաքական դաշտում գործող մյուս
կուսակցություններից առանձնացնող այլ գաղափարախոսական, ծրագրային
մոտեցումներին:
|
|
Քննարկումներն անցան բավական աշխույժ և ինտերակտիվ մթնոլորտում: Հանդիպման
մասնակիցները ակտիվ արձագանքեցին քննարկվող բոլոր հարցերին` ներկայացնելով
իրենց դիրքորոշումները, առաջարկներն ու մտահոգությունները:
Միաժամանակ պետք է փաստել, որ բոլոր արտահայտած մոտեցումները սկզբունքորեն
համապատասխանում էին ՄԻԱԿ-ի դիրքորոշումներին: Այս հանգամանքը հատկապես
կարևորվում է գաղափարաքարոզչական աշխատանքները առավել նպատակային ու
արդյունավետ կազմակերպելու առումով:
|
|
Վերջում մասնակիցներն անդրադարձան ներկուսակցական խնդիրներին. ընտրվեց
ՄԻԱԿ-ի Առաջնային քարոզչական խմբի ներկայացուցիչ Իջևանի տարածքային
կառույցից: Այդ պարտականությունները կկատարի տեղական կառույցի խորհրդի
անդամ Անի Հակոբյանը: |