|
ՄԻԱԿ-ի համար անկախությունը մեծ տոն է: Որպես նոր սերնդի քաղաքական ուժ, որպես ապագայի քաղաքական ուժ, ՄԻԱԿ-ի համար անկախությունը նախևառաջ մեր երկրի անվտանգ սահմաններն են` սահմանամերձ բնակավայրերում ապրող, մեր հողի վրա պինդ կանգնած մարդկանցով: Առաջնորդվելով այս գաղափարով, սեպտեմբերի 21-ին` Հայաստանի Հանրապետության Անկախության 16-ամյակի կապակցությամբ, ՄԻԱԿ-ի անդամներն այցելեցին Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերից մեկը` Աչաջուր, տեղացի մեր հայրենակիցների հետ միասին նշելու Անկախության տոնը:
|
|
Աչաջուր այցելության նպատակներից մեկն էլ լրացուցիչ ուշադրության հրավիրելն էր մեր երկրի սահմանամերձ բնակավայրերի, Երևանի և մարզերի զարգացման անհամաչափության խնդիրների վրա:Արցախյան ազատամարտում` հայրենիքի սահմանների պաշտպանության համար զոհված Աչաջուրցի ազատամարտիկների հուշակոթողին ծաղկեպսակ դնելուց հետո, ՄԻԱԿ-ի անդամները ֆուտբոլային հանդիպում ունեցան տեղի ֆուտբոլային թիմի հետ, որը Տավուշի մարզային առաջնության հաղթողն է:
|
|
ՄԻԱԿ-ցիները, խաղավարտից մեկ րոպե առաջ, Կարեն Մաթևոսյանի խփած գեղեցիկ գոլի շնորհիվ կարողացան խաղն ավարտել ոչ-ոքի` 4:4: Աչաջուր կատարած այցի ընթացքում ՄԻԱԿ-ցիներին մեծ ջերմությամբ էին ընդունում բոլորը` հատկապես երիտասարդները և մտավորականները, իսկ ՄԻԱԿ-ի անդամները էլ խոստացան, որ նման այցերը կկրեն պարբերական բնույթ և չեն սահմանափակվի ընտրական գործընթացերով, ինչպես ընդունված է մեր քաղաքական կյանքում:
|
|
Ֆուտբոլային հանդիպումից հետո ՄԻԱԿ-ցիները Աչաջուրի գյուղապետի, Աչաջուրցի հայտնի մտավորականների, ավագանու անդամների, տեղացիների և մարզպետարանի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելեցին Մակարավանք, որտեղ ներկա գտնվեցին Անկախության տոնի առիթով մատուցված հատուկ պատարագին, իսկ այնուհետև Մակարավանքի հարևանությամբ Աչաջուրցիների հետ միասին նշեցին Անկախության տոնը:
ՄԻԱԿ-ի այցը լուսաբանվեց Արմենիա և Հայաստանի Հանրային հեռուստատեսությունների լրատվական ծառայությունների կողմից:
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Փոխել էջը. :