Հունվարի 13 - ին ՄԻԱԿ-Ի Երևանյան Գրասենյակում տեղի ունեցավ 'Ամանորյա դիմակահանդես": Ինչպես երեկոյի խորագիրն է հուշում, յուրաքանչյուր մասնակից ներկայացավ յուրահատուկ դիմակ-կոստյումներով:
Երեկոն անցավ ջերմ տոնական մթնոլորտում: Երեկոյին ներկա էին կուսակցության անդամները, համակիրները և բազմաթիվ հյուրեր: Ինքնատիպ երգերով և պարերով ժամանցը դարձավ գեղեցիկ և անմոռանալի:
|