ՄԻԱԿ-ի մարզային գործունեության արդյունավետ կազմակերպման և մարզային
բնակիչների հիմնախնդիրների թեթևացման նպատակով ՄԻԱԿ-ի մարզային
գրասենյակների մեծ մասն ունենալու է հետաքրքիր առանձնահատկություն`
համատեղ այստեղ գործելու են ինտերնետ-ակումբներ: Մարզային բնակիչների
համար համաշխարհային ցանցն ավելի հասանելի, իսկ ՄԻԱԿ-ի անդամներին` ավելի
մատչելի դարձնելու նպատակով ՄԻԱԿ-ը նախաձեռնել է հնարավորության դեպքում
կազմակերպել ինտերնետ-ակումբների բացում բոլոր մարզային բնակավայրերում: