Առաջին անգամ Հայաստանում ստեղծվեց մի նախագիծ ONE MAN COMEDY ոճով, որը կոչվում է "ԱՅՈ" շոու:
Նախագծի տվյալ ոճը պարտադրում է բեմի վրա լինել մեկ անձ` մեկ արտիստ, որի թեմաները ազատ են և տարբեր ոճերի:
Տվյալ դեպքում միջոցառումը անցկացվեց մայիսի 28- ին "Մոսկվայի տանը" որտեղ բեմում միակ անձը ՄԻԱԿ-ի անդամ Լևոն Բեգլարյանն էր:
"Այո" շոուն իրենից ներկայացնում է հեռուստատեսային հումորային ներկայացման ցուցադրություն, որտեղ բեմում ցուցադրվում է տարբեր համարներ և նախորոք նկարահանված տեսաահոլովակներ:
Լևոն Բեգլարյանը լինելով ինտելեկտուալ հումորի կողմնակից, մեկ շոուի ընթացքում բեմի վրա լինելով ավելի քան երկու ժամ, մարմնավորելով տասնյակ կերպարներ կարողացավ ծիծաղ և ժպիտ պարգևել հանդիսատեսին:
Շոուի նպատակն է էլ ավելի բաձրացնել Հայաստանում բնակվող մարդկանց տրամադրությունը և դարձնել առօրյան ուրախ:
ONE MAN COMEDY ոճը ստեղծվել է 20 րդ դարի սկզբին, տվյալ ոճով հանդես են եկել համաշխարհային այնպիսի մեծություններ ինչպիսիք են` Չարլի Չապլինը, Լեոնիդ Ենգիբարյանը, Արկադի Ռայկինը, Միխաիլ Ժվանեցկին, Էնդի Կաուֆմանը, Ջիմ Քերրին, Էդդի Մերֆին և այլ ճանաչված հումորիստներ:
Այժմ մշակվում է "Այո" շոուի հեռուստատեսային տարբերակը և տարվում են բանակցություններ մի շարք հեռուստաընկերությունների հետ:
Մաղթենք նախագծին և նրա կայացման համար նպաստող աշխատանքային թիմին նորանոր հաջողություններ այդ բնագավառում: