Կոնրադ Ադենաուերի հիմնադրամի աջակցությամբ դեկտեմբերի 15-ին ՄԻԱԿ-ի
գրասենյակում կազմակերպվել էր խորհրդատվական սեմինար` ՄԻԱԿ-ի անդամների
համար: Սեմինարը վարում էր Գերմանիայի Քրիստոնեա-Դեմոկրատական Միություն
կուսակցության պաշտպանության, զարգացման և մարդու իրավունքների հարցերով
ռեֆերենտ, քաղաքական ծրագրերի և վերլուծության բաժնի փորձագետ Մարկուս
Լակամպը: Ներկա էր նաև Կոնրադ Ադենաուերի հինադրամի Հարավային Կովկասի
ծրագրերի ղեկավար Կատյա Քրիստինա Պլատեն: