Գերմանիայի ՔԴՄ փորձագետը ՄԻԱԿ-ում
Սեմինարի թեման հիմնականում վերաբերում էր կուսակցության ծրագրի մշակման և
լրամշակմանը, ժամանակի և այլ գործոնների ազդեցության հետևանքով
փոփոխություններ կատարելուն, ամբողջ կուսակցության ներգրավվածությանը այս
գործընթացին, քաղաքական ուղու արտացոլմանը ծրագրում, երիտասարդների
մասնակցությանը քաղաքական զարգացումներում ինչպես Գերմանիայում, այնպես էլ
Հայաստանում:
Սեմինարի ավարտին ծավալված քննարկման ընթացքում արծարծվեցին բազմաբովանդակ
հարցեր, որոնց պատասխանները ոչ միայն գոհացրեցին ՄԻԱԿ-ի անդամներին, այլև
հետագայում կստանան իրենց կիրառումը ՄԻԱԿ-ում: