ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ. Ճշմարտություն և Փաստեր "ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ. Ճշմարտություն և Փաստեր" նախաձեռնությունն իրականացվում է ՄԻԱԿ-ի կողմից 2011 թվականի ապրիլի 8-ից մինչև մայիսի 8-ը: Ծրագրի նպատակն է Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատմությունն աշխարհով մեկ ներկայացնել շահագրգիռ սուբյեկտներին և հետաքրքրված անձանց: Էլեկտրոնային փոստով անհատական նամակներ կուղարկենք կառավարությունների, խորհրդարանների անդամներին, քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, լրատվամիջոցներին աշխարհի տարբեր պետություններում, ինչպես նաև՝ միջազգային կազմակերպություններին: Դիտել փաստաթղթի համառոտ տարբերակը Դիտել փաստաթղթի ամբողջական տարբերակը Փաստաթղթում ներկայացնում ենք Լեռնային Ղարաբաղը և հակամարտության պատմությունը՝ խնդրելով մարդկանց միանալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման համար մղվող պայքարին: ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՄԻԱՆԱԼ ՄԵՐ ՇԱՐԺՄԱՆԸ՝ ՍԵՂՄԵԼՈՎ ՀԵՏԵՎՅԱԼ ՀՂՈՒՄԸ. Առցանց միջնորդություն՝ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ. Ճշմարտություն և Փաստեր |