Այսօր Իրանում, Թեհրանից 200 կմ հեռավորության վրա, Քազվին գյուղի մերձակայքում ժամը 11:30-ի սահմաններում վթարի է ենթարկվել Թեհրան-րևան չվերթն իրականացնող ՏՈՒ-154 օդանավը: Օդանավում գտնվող բոլոր 153 ուղևորները և անձնակազմի 16 անդամները, ըստ նախնական տեղեկությունների, զոհվել են:
Միացյալ Ազատական Ազգային կուսակցությունն իր խորին ցավակցությունն է հայտնում Թեհրան-Երևան ուղևորվող օդանավի կործանման հետևանքով զոհվածների հարազատներին:
ՄԻԱԿ-ը սգում է զոհված մեր հայրենակիցների ընտանիքների և ընկերների հետ միասին: