Քաղաքականությունը միակ գործը չէ, որով զբաղվում են ՄԻԱԿ-ականներն Իջևանում: Նրանք ակտիվորեն մասնակցում են թե´ հասարակական, թե´ սոցիալական և թե´ մշակութային բնույթի միջոցառումների, ներդնում իրենց կարողությունները, բավարարում հետաքրքրությունները:
ՄԻԱԿ-ի անդամները որոշեցին միասին դիտել Եվրատեսիլ 2010-ը` տոն դարձնելով և´ կիսաեզրափակիչ, և´ եզրափակիչ փուլերը: Նրանց հետ միասին ներկա էին նաև Orange Իջևանի աշխատակիցները, որոնք էլ վերջում անակնկալներ էին պատրաստել մասնակիցների համար: