Միացյալ Ազատական Ազգային կուսակցության քարտուղարությունը որոշում էր կայացրել Տավուշի տարածքային ստորաբաժանում հիմնադրելու մասին: Այս որոշման համար հիմք էր հանդիսացել Իջևանի ՄԻԱԿ անդամների կողմից գրված նամակ-դիմումը, որում մասնավորապես նշված էր, որ ՄԻԱԿ համակիրների թիվը Տավուշի մարզում և հատկապես Իջևան քաղաքում բավականին մեծ է, և աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպման համար նպատակահարմար է հիմնադրել մարզային կառույց: