Միացյալ Ազատական Ազգային կուսակցության քարտուղարությունը որոշում էր կայացրել Տավուշի տարածքային ստորաբաժանում հիմնադրելու մասին: Այս որոշման համար հիմք էր հանդիսացել Իջևանի ՄԻԱԿ անդամների կողմից գրված նամակ-դիմումը, որում մասնավորապես նշված էր, որ ՄԻԱԿ համակիրների թիվը Տավուշի մարզում և հատկապես Իջևան քաղաքում բավականին մեծ է, և աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպման համար նպատակահարմար է հիմնադրել մարզային կառույց:
|
Մայիսի 16-ին ՄԻԱԿ գլխավոր քարտուղարը, քարուղարության և խորհրդի անդամները, ինչպես նաև ՄԻԱԿ կանոնադրական հանձնաժողովի նախագահը մեկնել են Իջևան` հանդիպելու ՄԻԱԿ անդամների և համակիրների հետ, ծանոթանալու մարզում առկա խնդիրներին, քննարկելու լուծման ուղիները և զրուցելու ապագա քայլերի մասին:
ՄԻԱԿ քարտուղարության կողմից լիազորված հանձնաժողովը անցկացրեց նոր անդամների ընդունելություն, գլխավոր քարտուղարը զրուցեց նոր անդամների հետ, ներկայացրեց կուսակցության առաջիկա անելիքները և խնդիրները:
|