1948թ. ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունեց Մարդու իրավունքների
համընդհանուր հռչակագիրը, եւ 1950 թվականից դեկտեմբերի 10-ը նշվում է իբրև
Մարդու իրավունքների միջազգային օր:
Մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները ամրագրվել են նաև
Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանում ստեղծվել է
Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը:
Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանությամբ են զբաղվում քաղաքական
ուժեր, մի շարք միջազգային և հայաստանյան հասարակական կազմակերպություններ
և այլն:
Սակայն ոչ բոլորն են տեղեկացված, որ վերոհիշյալ հռչակագրի հիմքում ընկած`
մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պատկերացումները
ձևավորվել են դեռևս հունական անտիկ շրջանի փիլիսոփաների օրոք, և
սկզբունքները, փոխանցվելով դարեդար, հիմնականում մնացել են անփոփոխ:
Համաշխարհային հանրության համար Մարդու իրավունքների պաշտպանությունը առաջնահերթ է և աներկբա:
Հարգիր քո և ուրիշների իրավունքները: