Այս ուրբաթ երեկոյան ՄԻԱԿ-ի գրասենյակում առանձնահատուկ ուրախ
տրամադրություն էր տիրում` երիտասարդները տոնում էին Հելլոուին
(Halloween):
Հելլոուինը, կամ ինչպես ընդունված է ասել` Բոլոր Սրբերի տոնի նախօրյակը,
հին կելտական տոն է: Այն ունի մոտ 2 հազար տարվա պատմություն: Նշվում է
հոկտեմբերի 31-ին: VII դարում Հայր Բոնիֆացի 4-ը նոյեմբերի 1-ը հռչակել
է որպես Բոլոր Սրբերի օր, ցանկանալով անգլիացիներին ետ պահել հեթանոսական
սովորույթներից: Սակայն սովորույթն այդպես էլ պահպանվել է և չի հաջողվել
այն ջնջել մարդկանց հիշողությունից: