Այս ուրբաթ երեկոյան ՄԻԱԿ-ի գրասենյակում առանձնահատուկ ուրախ
տրամադրություն էր տիրում` երիտասարդները տոնում էին Հելլոուին
(Halloween):
Հելլոուինը, կամ ինչպես ընդունված է ասել` Բոլոր Սրբերի տոնի նախօրյակը,
հին կելտական տոն է: Այն ունի մոտ 2 հազար տարվա պատմություն: Նշվում է
հոկտեմբերի 31-ին: VII դարում Հայր Բոնիֆացի 4-ը նոյեմբերի 1-ը հռչակել
է որպես Բոլոր Սրբերի օր, ցանկանալով անգլիացիներին ետ պահել հեթանոսական
սովորույթներից: Սակայն սովորույթն այդպես էլ պահպանվել է և չի հաջողվել
այն ջնջել մարդկանց հիշողությունից:
|
Տոնը սկսվում է Սամհեյնի փառատոնով: Փառատոնի ժամանակ նշում են բույսերի
աստվածուհու օրը: Այդ օրը դդումներից լապտերներ են պատրաստում, որպեսզի
քաղաքից վտարեն վհուկներին ու չար ոգիներին: Քաղաքից քշում էին չար
ուժերին, որպեսզի հաջորդ տարվա բերքն առատ լինի: Երեխաները հավաքվում են
ու մարդկանցից քաղցրավենիքներ խնդրում: Չտալու դեպքում նրանք կարող են
վնասել: Բոլորը այդ օրը հագնում են զվարճալի կամ սարսափելի հագուստներ,
դիմակներ դնոմ: Այժմ այս տոնը վերադառնում է նաև Եվրոպա: Եվրոպական
երկրներում այն նշվում է մեծ տոնախմբությամբ` դիմակահանդեսներով:
|