21 տարի է անցել այն ձմեռային արհավիրքի օրվանից, սակայն հայ ժողովուրդը
չի մոռանում 1988թ. աղետալի երկրաշարժի անմեղ զոհերին: Ամբողջ աշխարհը
ցնցած այդ երկրաշարժի տարելիցի նախօրեին ՄԻԱԿ-ի ղեկավարությունը այցելել
էր Գյումրի` հարգանքի տուրք մատուցելու նրանց հիշատակին: Ծաղիկ դնելով
երկրաշարժի զոհերի հուշակոթողին` ՄԻԱԿ-ի քարտուղարության և այլ ղեկավար
մարմինների անդամները Գլխավոր քարտուղարի հետ միասին շրջեցին Գյումրի
քաղաքով, ծանոթացան վերածնված և գեղեցկացած քաղաքի նոր շենքերին, լսեցին
բնակիչներին: