21 տարի է անցել այն ձմեռային արհավիրքի օրվանից, սակայն հայ ժողովուրդը
չի մոռանում 1988թ. աղետալի երկրաշարժի անմեղ զոհերին: Ամբողջ աշխարհը
ցնցած այդ երկրաշարժի տարելիցի նախօրեին ՄԻԱԿ-ի ղեկավարությունը այցելել
էր Գյումրի` հարգանքի տուրք մատուցելու նրանց հիշատակին: Ծաղիկ դնելով
երկրաշարժի զոհերի հուշակոթողին` ՄԻԱԿ-ի քարտուղարության և այլ ղեկավար
մարմինների անդամները Գլխավոր քարտուղարի հետ միասին շրջեցին Գյումրի
քաղաքով, ծանոթացան վերածնված և գեղեցկացած քաղաքի նոր շենքերին, լսեցին
բնակիչներին:
|
Նույն օրը` դեկտեմբերի 6-ին, նախատեսված էր հանդիպում ՄԻԱԿ-ի Գյումրիի
տարածքային ստորաբաժանման հետ, նոր անդամագրություն և ղեկավար մարմնի
ձևավորում: Գյումրեցինը կիսվեցին իրենց մտահոգություններով, հույս
հայտնեցին, որ ՄԻԱԿ-ը Գյումրիում կկարողանա դառնալ այն շարժիչ ուժը, որն
անհրաժեշտ է աղետի գոտու վերջնական վերացման համար:
Ձևավորվեց 5 հոգուց բաղկացած Գյումրիի տարածքային ստորաբաժանման խորհուրդ, խորհրդի նախագահ ընտրվեց Արթուր Ալեքսանյանը:
|