2009 թվականի օգոստոսի 6-9 Ռուսաստանի Դաշնության Լիպեցկ քաղաքի շրջանում անցավ խոշորագույն երիտասարդական քաղաքական ճամբարը` ''Գվարդիա-2020'':
Ճամբարը կազմակերպվել էր ՌԴ "Մոլոդայա Գվարդիա Եդինոյ Ռոսսիի" կազմակերպության կողմից, որտեղ Հայաստանը ներկայացնում էին ՄԻԱԿ-ի երեք անդամներ` ՄԻԱԿ-ի վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Տաթևիկ Գևորգյանը, ՄԻԱԿ-ի Տավուշի մարզային ստորաբաժանման խորհրդի նախագահ Միքայել Մարտիրոսյանը և Գորիս քաղաքի տարածքային ստորաբաժանման ներկայացուցիչ Կարեն Տեր-Մկրտչյանը: