Ահա և այս տարվա վերջին "ուրբաթ երեկոն": ՄԻԱԿ-ի անդամները հավաքվել էին ամփոփելու ՄԻԱԿ-ի բուռն գործունեության և զարգացումների տարին և տոնելու 2010-ի տարեմուտը: Գրասենյակում տիրում էր համընդանուր ոգևորություն, ամանորյա երաժշտություն, խինդ ու ծիծաղ: Երեկոյի ընթացքում հնչած շնորհավորանքներում և բարեմաղթանքներում ՄԻԱԿ-ի անդամներն արտահայտում էին իրենց ամենանվիրական սպասումների և ամբիցիաների իրականացման ակնկալիքները: Երեկոն լի էր զանազան անակնկալներով և ուրախ կատակներով:
|
Ուշադրության կենտրոնում էր նաև ՄԻԱԿ-ի "համեղ"
տոնածառը, որը այս տարի զարդարված էր Նոր տարվա խորհրդանիշ Վագրի
գույներին համապատասխան` նարինջներով և քաղցրավենիքով: Ավանդական
շամպայնը, գույնզգույն փաթիլները և արհեստական ձյունը նույնպես ապահովում
էին երեկոյի ամբողջականությունը:
ՄԻԱԿ-ը ևս մեկ անգամ շնորհավորում է բոլորի գալիք Նոր տարին, խոստանալով եկող տարում էլ ավելի արդյունավետ աշխատանք:
|