"Ուրբաթ երեկոյի" սկիզբն ավելին քան ուրախալի էր` ՄԻԱԿ-ի Կանոնադրական հանձնաժողովի անդամ Արսեն Նիկոյանը հայրիկ էր դարձել: Շնորհավորելով Արսենին, ՄԻԱԿ-ի անդամները նորածին Արտյոմ Նիկոյանին մաղթում էին գեղեցիկ և ուրախ անակնկալներով լի երջանիկ և անհոգ կյանք, հաջողություններ և ձեռքբերումներ, իսկ հայրիկին` ընտանեկան երջանկություն: Ինչպես միշտ, գրասենյակում տիրում էր ուրախ մթնոլորտ, ծիծաղ և կատակներ: Սակայն շատ էին նաև բավականին լուրջ խոսակցությունները:
|
Նշենք, որ "Ուրբաթ երեկոյին" նախորդած դասընթացի քննարկումը շարունակվեց
նաև երեկոյան, սեմինարի մասնակիցները կիսվում էին տպավորություններով,
խոսում թիմային աշխատանքի առավելությունների և թերությունների մասին:
Ներկաները նաև հետաքրքրվում էին հաջորդ շաբաթ կայանալիք ՄԻԱԿ-ի թենիսի
առաջնությունով: "Ուրբաթ երեկոյի" ներկաները, հրաժեշտ տալով միմյանց,
հույս հայտնեցին հանդիպելու մյուս ուրբաթ:
|