Եվս մեկ ուրբաթ, ևս մեկ ավանդական "Ուրբաթ երեկո" ՄԻԱԿ-ի գրասենյակում, ևս մեկ անմոռանալի ժամանց ՄԻԱԿ-ի անդամների, ընկերների և համակիրների համար:
Այս ուրբաթ բավականին շատ կուտակված հարցեր և տպավորություններ կային կուսակցական ընկերների հետ կիսելու և քննարկելու համար: ՄԻԱԿ-ի քաղաքական քննարկումների մասնակիցները պատմում էին բացականերին` հրահրելով մասնակցելու հերթական հանդիպմանը, մի խումբ ՄԻԱԿ ակտիվիստներ, օգտվելով հարմար առիթից և անկաշկանդ միջավայրից, գլխավոր քարտուղարի հետ քննարկում էին սպորտային միջոցառումներ անցկացնելու իրենց մտահաղացումները, ամենուրեք տիրում էր ուրախ մթնոլորտ: