Դարձյալ ուրբաթ երեկոյան ՄԻԱԿ-ի գրասենյակը բազմամարդ էր: ՄԻԱԿ-ին հյուր էին եկել ինչպես նոր ՄԻԱԿ-ականներ, այնպես էլ մեր կուսակցության ընկերները: Այստեղ էին "Եվրոպական շարժման" ղեկավար Վիկտոր Ենգիբարյանը, դասախոս Մասիս Պողոյանը, ՄԻԱԿ-ին նոր միացած Ատոմ Մխիթարյանը և այլոք: Զրույցներն, ինչպես սովորաբար լինում է "Ուրբաթ երեկոների" ընթացքում, բազմաբովանդակ էին: