Դարձյալ ուրբաթ երեկոյան ՄԻԱԿ-ի գրասենյակը բազմամարդ էր: ՄԻԱԿ-ին հյուր էին եկել ինչպես նոր ՄԻԱԿ-ականներ, այնպես էլ մեր կուսակցության ընկերները: Այստեղ էին "Եվրոպական շարժման" ղեկավար Վիկտոր Ենգիբարյանը, դասախոս Մասիս Պողոյանը, ՄԻԱԿ-ին նոր միացած Ատոմ Մխիթարյանը և այլոք: Զրույցներն, ինչպես սովորաբար լինում է "Ուրբաթ երեկոների" ընթացքում, բազմաբովանդակ էին:
|
ՄԻԱԿ-ի անդամները խորհրդի անդամների հետ քննարկում էին նոր առաջարկներ`
ներկուսակցական միջոցառումներ անցկացնելու վերաբերյալ, հյուրերը խոսում
էին հայաստանյան և համաշխարհային զարգացումների մասին, ակտիվ քննարկվում
էր իրավիճակը հարևան երկրներ Վրաստանում և Իրանում, արվում էին կանխատեսումներ`
հնարավոր զարգացումների մասին: Իհարկե երեկոյի ողջ ընթացքում մեր մշտական
ուղեկիցն էր հումորը և բարձր տրամադրությունը:
|